Գյուլբենկյան և Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 18 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում և զբաղեցնում 110 քմ մակերես։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատ են։ Անցկացված է ինտերնետ կապ և կաբելային հեռուստատեսություն։ Բնակարանը վարձակալության է հանձնվում ամբողջությամբ կահավորված: