Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 130 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում` Վ. Համբարձումյան փողոցի խաչմերուկում՝ 5 հարկանի քարե շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է և չբնակեցված։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված է տեխնիկայով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները , ժամանցի վայրերը: