Վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 102 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ավան համայնքի` Բրյուսով թաղամասում, 9 հարկանի պանելային շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ և դռներ, հատակը ծածկված է մանրահատակով: Սանհանգույցը սալիկապատված է և համալրված սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Բնակարանը մասնակի կահավորված է: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց, տրանսպորտի կանգառ: