Ռուբինյանց փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ, երկարաժամկետ վարձակալության է տրվում, կամ օրավարձով է հանձնվում 3 սենյականոց բնակարան` 72 քմ մակերեսով, որը գտնվում է 12 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, կահավորված է, ահահովված է անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով։ Տեղադրված է գազի կաթսա և օդորակիչ։ Խոհանոցը և միջանցքը երեսպատված են սալիկներով, սենյակները` լամինատով: Սանհանգույցը և լոգարանը սալիկապատված են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանը արևկող է։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ և տրանսպորտի կանգառներ: