Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Է.Հասրաթյան փողոցում՝ 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց և փակ տնտեսական պատշգամբներ: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված է բացոթյա կայանատեղ։