Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Փոքր կետրոնում՝ Արամի փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով դեպի նորակառույց այգի։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։