Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խորենացի փողոցում՝ Էլիտ պլազա բիզնես կենտրոնի և Ամերիա բանկի հարևանությամբ, 7 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ: Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, հանգստի և ժամանցի վայրեր և այլն։