Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 96 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տերյան և Թումանյան փողոցնեի խաչմերուկում՝ Կարապի լճի դիմաց՝ Օպերայի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ՝ դեպի Կարապի լիճ նայող։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Մոտակայքում են գտնվում բոլոր տեսակի ժամանցի և հանգստի վայրերը։