Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 103 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ 17 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն։