Վարձով է տրվում 3 սենյականոց լյուքս դասի շքեղ բնակարան՝ 138 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցումը կենտրոնացված է։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով: Սանհանգույցները հագեցած են բարձրակարգ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից և նորաձև կահույքով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարարնն ունի նաև բաց պատշգամբ։ Շենքն ունի շուրջօրյա անվտանգության համակարգ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։