Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ Օպերայի հարևանությամբ, 8 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։