Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թամանյան փողոցում՝ Կասկադի հարևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում կան բազմաթիվ խանութներ, սրճարաններ և այլ ժամանցի վայրեր։