Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 85 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ։ Շենքն ունի անվտանգության աշխատակից։