Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հանրապետության փողոցում՝ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտ՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը վերանորոգված է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, տեղադրված է օդորակիչ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ունի բաց շքապատշգամբ և շքամուտք։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։