Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ՝ 14 հարկանի նորակառույց շենքի 14-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են, տեղադրված է օդորակիչ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։