Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։