Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց նորաոճ, գեղեցիկ և ընդարձակ բնակարան՝ 152 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ Հանրապետության հրապարակի մոտակայքում, 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված և գրեթե չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Ունի 2 բաց պատշգամբ և լվացքասենյակ։ Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։