Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 78 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ նախկին Մալիբու սրճարանի հարևանությամբ, 9 հարկանի պանելային շենքի 5-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը համալրված է անհրաժեշտ սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Օրավարձի դեպքում, կախված օրերի քանակից, գինը կարող է փոփոխվել: