Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Աբովյան փողոցի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ և հատակի որոշ հատվածներ տաքացվող են։ Սանհանգույցը հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։