Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ՝ 21 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ։ Մոտակայքում են գտնվում բոլոր հանգստի և ժամանցի վայրերը։ Նույն պարամետրերով առկա է ևս մեկ բնակարան՝ նույն շենքի 13-րդ հարկում։