Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց շատ լուսավոր և հարմարավետ բնակարան՝ 127 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։