Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց գրագետ դիզայներական լուծումներով մոդեռն բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն հատվածներից մեկում՝ Արամի փողոցում, Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և նրբաճաշակ կահավորանք։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, բնակարանի սալիկապատված հատվածների հատակը տաքացվում է, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները երեքն են՝ սալիկապատված իսպանական սալիկներով և անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Ունի 3 հատ բաց պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարաններով, լվացքասենյակ և զգեստասենյակ։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Օրավարձ՝ 100-140 $։ Viber WhatsApp,Telegram +37477600-010 Արթուր