Վաճառվում կամ վարձակալության է տրվում 3 ձևափոխված սենյականոց ընդարձակ բնակարան՝ 96.3 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Տ. Մեծ պողոտայի և Խորենացի փողոցի խաչմերուկում՝ 12 հարկանի պանելային շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձև և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Շենքում գործում է երկու վերելակ և մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։