Վարձակալության է տրվում 3 սենյականոց հարմարավետ, գեղեցիկ բնակարան՝ 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի հարևանությամբ, 23 հարկանի նորակառույց շենքի 16-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի հատակը ծածկված է սալիկով, իսկ հյուրասենյակը և ննջասենյակները՝ մանրահատակով: Ջեռուցումն ու հովացումն իրականացվում է կենտրոնացված համակարգով։ Բնակարանն ունի երկու ընդարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Շենքն ունի անվտանգության աշխատակից, սպասարկման վարձավճար՝ 42000 դր, և ստորգետնյա կայանատեղ՝ հավելավճարով։ Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն: Օրավարձի գինը՝ 100-140$: Viber, WhatsApp ,Telegram +37477600-010 Արթուր