Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց մոդեռն ոճի և շատ գրագետ դիզայներական լուծումներով բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն և անաղմուկ հատվածներից մեկում՝ Ե. Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում, 13 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, բնակարանի սալիկապատված հատվածների հատակը տաքացվում է, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները սալիկապատված իսպանական սալիկներով և անհրաժեշտ սանտեխնիկայով, լոգասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Ունի ընդարձակ բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարաններով։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ, անվտանգության աշխատակից։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։