Բնակարան, 3 սենյականոց, Փոքր Կենտրոն, Երևան

20 Հունվար 2022
 
Արամի փողոց 3 սենյակ 136 մ2 հարկ 6/14 , նորակառույց Կոդ` 91466   |   http://est.am/91466 click to copy the link
Վաճառք - 408,000 $
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 4 անգամ

Վաճառվում է 3 սենյականոց մոդեռն ոճի և շատ գրագետ դիզայներական լուծումներով բնակարան՝ 136 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի լավագույն և անաղմուկ հատվածներից մեկում՝ Ե. Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում, 14 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և ինտերիեր՝ շնորհիվ նրբաճաշակ գունային համադրության և կահավորանքի։ Բոլոր սենյակները կահավորված են որակյալ և նորաոճ կահույքով և համալրված ժամանակակից տեխնիկայով (ցանկության դեպքում ննջարաններից մեկի մահճակալը կարող է փոխվել)։ Ջեռուցումը գազի կաթսայի միջոցով է իրականացվում, բնակարանի սալիկապատված հատվածների հատակը տաքացվում է, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները երեքն են՝ սալիկապատված իսպանական սալիկներով և անհրաժեշտ սանտեխնիկայով: Շենքն ունի վերելակ, բոլոր տեսակի կոմունիկացիաները ևս առկա են։ Ունի 3 հատ բաց պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարաններով, լվացքասենյակ և զգեստասենյակ։ Շենքն ունի ստորգետնյա կայանատեղ, անվտանգության աշխատակից։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, սուպերմարկետներ, բուտիկներ, բժշկական և ուսումնական հաստատություններ։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 2
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ