Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 74 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում՝ 7 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, 3 օդորակիչ, ունի 3 հեռուստացույց, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը ապահովված է կահույքով, տեխնիկայով, սպասքով և անկողնային պարագաներով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի Մաշտոց պողոտա բացվող։ Շենքում գործում է վերելակ: