Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց նրբաճաշակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ 9 հարկանի պանելային շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և շնորհիվ գեղեցիկ գունային լուծումների, դարձել է շատ լուսավոր։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և գեղեցիկ կահույքով։ Բնակարանն ունի ընդարձակ բաց պատշգմաբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։