Վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 77 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Թումանյան փողոցում՝ 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է: Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է կահույքով և տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։