Վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ և լուսավոր բնակարան՝ 150 ք.մ. մակերեսով, որը գտնվում Չարենց և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում՝ 17 հարկանի նորակառույց էլիտար շենքի 17-րդ հարկում: Այն եվրո նորոգված է, ունի յուրահատուկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հյուրասենյակում և ննջարաններում հատակը ծածկված լամինատով, իսկ նախասրահում և մյուս հյուրասենյակում՝ պրեսգրանիտով և տաքացվող է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով, լի է ներկառուցված պահարաններով։ Բնակարանն ունի լայնարձակ բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը, ինչպես նաև պատշգամբում կառուցված է բուխարի։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։