Վ. Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ քաղաքի լավագույն էլիտար շենքերից մեկում՝ Պիացցա Գռանդեում, վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 8 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատված են, ապահովված է անհրաժեշտ սանտեխնիկայով։ Հյուրասենյակը ամբողջությամբ վիտրաժներով է, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի հրապարակ։ Շենքում առկա է մարզասրահ, շոգեբաղնիք և լողավազան, ինչպես նաև առաջին հարկում տեղակայված են սրճարաններ, էսթետիկ կենտրոններ և բանկեր։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղի։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։