Երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Բնակարանը կահավորված է և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքի բակում առկա է ազատ տարածություն՝ մեքենաներ կայանելու համար։ Կարճաժամկետ վարձակալության դեպքում գինը փոփոխվում է։