Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 4 սենյականոց արևկող և հարմարավետ բնակարան՝ 75 քմ ընդհանուր մակերեսով, որը գտնվում 3 հարկանի, ճարտարապետական նշանակություն ունեցող շենքի 3-րդ հարկում՝ Սիրահարների այգու և Մարշալ Բաղրամյան մետրոյի դիմաց։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան։ Կահավորված է բարձրորակ կահույքով և թանկարժեք նկարներով, հագեցած է ժամանակակից կենցաղային տեխնիկայով։ Բոլոր սենյակներում առկա են օդորակիչներ և հեռուստացույցներ։ Ննջասենյակների հատակը ծածկված է կաղնու մանրահատակով, միջսենյակային դռները փայտից են, խոհանոցը և սանհանգույցը երեսպատված են իտալական բարձրորակ սալիկներով։ Տեղադրված է ջեռուցման անհատական համակարգ, եվրոպատուհաններ և միջատներից պաշտպանող ցանցեր։ Առկա է քարե ավտոտնակ և կայանատեղի, բակի մուտքը արգելափակոցով է: Շենքն ունի բարեկարգ բակ և այգի։ Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, Կասկադ համալիրին և Օպերային հարակից սրճարաններն ու ժամանցի վայրերը։ Գինը՝ սակարկելի: