Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց շքեղ և ընդարձակ բնակարան՝ 135 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Պուշկին փողոցում՝ Ելակ սուպերմարկետի և Մալխաս Ջազ ակումբի հաևանությամբ, 4 հարկանի քարե շենքի 3-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով և տաքացվող է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է նորաձև կահույքով և որակյալ տեխնիկայով: Առկա է նաև կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բակում կա ազատ տարածություն, որտեղ հնարավոր է մեքենաները կանգնեցնել։