Վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Նալբանդյան փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են և ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։