Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 82 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոց պողոտայում՝ 9 հարկանի շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի այգի։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։