Վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ամիրյան փողոցում՝ 15 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են եվրոպական արտադրության սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են ժամանակակից կահույքով։ Կա կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Ավտոմեքենաների համար հատկացված են ստորգետնյա կայանատեղեր: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները։