Երկարաժամկետ վարձակալությամբ կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց բնակարան 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի փողոցում՝ 16 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրովերանորգված և չբնակեցված է։ Տեղադրված է որակյալ երկաթյա դուռ, օդորակիչ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Տաքացվում է գազի կաթսայի միջոցով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են որակյալ սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորրված են։ Ավտոմեքենաների համար հատկացված են թե՛ բացօթյա, թե՛ ստորգետնյա կայանատեղեր: Բնակարանն ունի բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Մասիս սարը։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։