Վաճառվում կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց բնակարան 81 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում՝ Հանրապետության Հրապարակի մոտ՝ 14 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, օդորակիչ, հատակը՝ լամինատապատ: Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ և գազամատակարարմամբ։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Լի է ներկառուցված պահարաններով թե՛ միջանցքում, թե՛ խոհանոցում: Կա կաբելային հեռուստատեսություն և գերարագ ինտերնետ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհարժեշտ խանութները։