Կասկադ համալիրի մոտ, Զարոբյան փողոցի վրա, վարձով է տրվում կապիտալ վերանորոգված երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 2 հարկանի բնակելի քարե շենքի 2-րդ հարկում։ Տեղադրված է մուտքի երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով: Առկա են բոլոր կոմունիկացիաները։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցները պատված են սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Ավտոմեքենաների համար հատկացված են բացօթյա կայանատեղեր: Բաց պատշգամբը նայում է դեպի բակ։ Բոլոր տեսակի ժամանցի վայրերը և խանութները անմիջապես հարևանությամբ են: