Այս կապիտալ վերանորոգված ընդարձակ և լուսավոր բնակարանը 80 ք. մ. մակերեսով տրվում է վարձակալության կամ օրավարձով 5 հարկանի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը գտնվում է Մոսկովյան փողոցի վրա՝ "Պոպլավոկի" հարևանությամբ։ Առկա են բոլոր կոմունիկացիաները, ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով և կահույքով։ Մուտքի դուռը երկաթյա է, տեղադրված են եվրոպատուհաններ։ Սանհանգույցն ու խոհանոցը սալիկապատ են։ Մոտակայքում են տարբեր խանութներ, ժամանցի և հանգստի կենտրոններ, դպրոց, մանկապարտեզ և այլն։