Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում՝ Սախարովի Հրապարակի մոտ, վարձով է տրվում երեք սենյականոց բնակարան։ Այն գտնվում է 4 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է և կահավորված է հարմարավետ կահույքով։ Այն ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սենյակները ունեն շատ լավ դասավորվածություն։ Խոհանոցը և սանհանգույցը սալիկպատված են։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, իսկ մի փոքր հեռու նաև դպրոց և մանկապարտեզ։