Օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց գեղեցիկ վերանորոգված լուսավոր բնակարան՝ 138 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 8 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 3-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցումն ու հովվացումը կենտրոնացված համակարգով է գործում: Լոգասենյակն ու սանհանգույցն առանձին են, սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով, առկա է ջակուզի: Կա ևս 1 սենյակ, որն օգտագործվում է որպես ննջարան: Սենյակները և խոհանոցը հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է անխափան աշխատող վերելակ: Հարևանությամբ են լավագույն խանութները, բանկերը, Օպերան ու ժամանցի վայրերը: Օրավարձ` 90-180 $, երկարաժամկետ վարձակալություն` 1800 -2600$: