Քաղաքի լավագույն հատվածներից մեկում, Սարյան փողոցում՝ 5 հարկանի ստալինյան նախագծով քարե շենքի 3-րդ հարկում երկարաժամկետ վարձակալության կամ օրավարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր, ընդարձակ բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 94 քմ: Բնակարանը շքեղ կապիտալ վերանորոգված է և գրեթե բնակեցված չէ: Ամբողջը համալրված է բարձրակարգ նորաոճ գույքով, բարձրորակ տեխնիկայով, ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ, հատակը պատված է պրեսգրանիտե սալիկներով և լամինատով: Առկա է բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով։ Հարևանությամբ են գտնվում քաղաքի լավագույն ռեստորանները և սրճարանները, այլ ժամանցի վայրերը, խանութները և բանկերը: Օրավարձը՝ 25.000-45.000 դրամ, երկարաժամկետի գինը՝ 500.000-650.000 դրամ՝ կախված օրերի, հյուրերի քանակից և սեզոնային փոփոխությունից: