Քաղաքի սրտում՝ Հյուսիսային պողոտայում օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց` երկկողմանի տեսարանով ընդարձակ լուսավոր բնակարան 135 քմ մակերեսով: Բնակարանը գտնվում է 12 հարկանի նորակառույց շենքի 9-րդ հարկում: Ունի ժամանակակից կապիտալ վերանորոգում` ջեռուցումն ու հովացումը կենտրոնացված, հատակը պատված է մանրահատակով և լամինատով, սենյակները և խոհանոցը հագեցած են անհրաժեշտ բարձրակարգ գույքով և տեխնիկայով: Ննջասենյակները հարմարավետ և յուրահատուկ կահավորված են: 2 սանհանգույցը երեսպատված են բարձրորակ կերամիկական սալիկներով և ապահովված են սանտեխնիկայով: 1 ննջասենյակն ունի տրաժներով բաց պատշգամբ: Ընդհանուր բնակարանն ունի 2 բաց պատշգամբ՝ հիանալի տեսարաններով դեպի քաղաք և պողոտա: Շենքում գործում են բարձրորակ վերելակներ, ունի փակ ավտոկայանատեղի և անվտանգության շուրջօրյա ծառայություն: Հարևանությամբ են լավագույն խանութներն ու ժամանցի վայրերը: Օրավարձ` 90-185 $, երկարաժամկետ վարձակալություն` 2500-6500 $: