Երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 6 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանն ունի գեղեցիկ ինտերիեր, այն կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է սալիկներով, հագեցած սանտեխնիկայով: Սենյակները և խոհանոցը հարմարավետ կահավորված են, համալրված են կենցաղային տեխնիկայով: Շենքում գործում է վերելակ, հարևանությամբ է Օպերան, Հանրապետության հրապարակը, բոլոր խանութներն ու ժամանցի վայրերը: