Եկմալյան փողոցում, գեղեցիկ այգու հարևանությամբ օրավարձով կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 3 սենյականոց լուսավոր ու ընդարձակ բնակարան՝ 140 քմ մակերեսով, որը գտնվում է 16 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 5-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է օդորակիչ, միացված է կենտրոնացված ջեռուցման համակարգին, հատակը երեսպատված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Լոգասենյակը և սանհանգույցը սալիկապատված են, հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Ամբողջությամբ կահավորված է բարձրարժեք գույքով, համալրված է անհրաժեշտ տեխնիկայով և բոլոր պարագաներով: Ունի մեծ բաց պատշգամբ, որտեղ հաճելի է հանգստանալ: Շենքն ունի անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում են գտնվում բոլոր խանութները, բանկերը և ժամանցի վայրերը։