Մաշտոցի պողոտայում` վարձակալությամբ և օրավարձով է տրվում 3 սենյականոց լուսավոր բնակարան, որի մակերեսը 97 քմ է և գտնվում է 10 հարկանի շենքի 7-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրոպատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, առկա է օդորակիչ: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է վաննա: Բնակարանը հարմարավետ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ՝ դեպի նորակառույց այգի տեսարանով: Շենքում գործում է վերելակ: Գտնվում է քաղաքի կենտրոնում, մոտակայքում կան տարատեսակ խանութներ, բանկեր, սրճարաններ ու ժամանցի վայրեր։