Լեոյի փողոցում վարձակալության է տրվում նորաոճ 3 սենյականոց բնակարան՝ ընդհանուր 113 քմ մակերեսով, որը գտնվում է 14 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Բնակարանը գեղեցիկ ոճով կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, ունի կենտրոնացված ջեռուցման և հովացման համակարգեր: Հատակը պատված է բարձրորակ լամինատով և սալիկներով: Հյուրասենյակն ու խոհանոցը ստոդիո ոճի մեջ են: Սենյակները ընդարձակ են ու լուսավոր, ապահովված են կահավորանքով և անհրաժեշտ տեխնիկայով: Առկա է բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Լոգասենյակն ու սանհանգույցը երեսպատված են կերամիկական սալիկներով՝ համալրված են անհրաժեշտ սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ: Շենքն ունի գեղեցիկ շքամուտք, շուրջօրյա անվտանգության համակարգ, անխափան աշխատող վերելակներ: Մոտակայքում կգտնեք քաղաքի լավագույն սրճարաններն ու ժամանցի վայրերը: