Սայաթ-Նովայի պողոտայում, քաղաքի լավագույն հատվածներից մեկում վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 113.2 քմ մակերեսով, որը գտնվում է 5 հարկանի քարե շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, օդորակիչ, հատակը ծածկված է որակյալ կաղնու մանրահատակով և սալիկներով, որոնք տաքացվող են: Սանհանգույցները երեսպատված են կերամիկական սալիկներով՝ հագեցած որակյալ սանտեխնիկայով: Կա բաց պատշգամբ՝ գեղեցիկ տեսարանով: Բնակարանը կահավորված է նոր կահույքով, համալրված է բարձրորակ տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում անհրաժեշտ խանութները, բանկերը, բոլոր ենթակառուցվացքները և ժամանցի վայրերը։